չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
«ՌԱՖ» մակնիշի ավտամեքենայում գազաբալոն է պայթել և հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

«ՌԱՖ» մակնիշի ավտամեքենայում գազաբալոն է պայթել և հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ օգոստոսի 10-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցում ավտոմեքենայի մեջ պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:  Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Բարսեղյանն ու Գնել Գրիգորյանը:

Պարզվել է, որ կայանված «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:  Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է գազի բալոնը և տուժածներ չկան:Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

 Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

  • Կիսվել: