շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռադիկ Օղիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Ռադիկ Օղիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի վիրահատությունն ավարտվել է։ Համայնքապետի վիրահատությունը լավ է անցել, նրա վիճակը կայուն է։ Ռադիկ Օղիկյանին արդեն տեղափոխել են հիվանդասենյակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը հանդարտվել է գիշերը ժամը՝ 02։00-ին։

Փոխհրաձգության ընթացքում վիրավորում էր ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, որը փորձում էր կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

 

  • Կիսվել: