շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Քյարամյանի նշանակման պատճառով ԱԱԾ-ում բունտ է հասունանում

Քյարամյանի նշանակման պատճառով ԱԱԾ-ում բունտ է հասունանում

168.am-ի տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակման պատճառով ԱԱԾ-ում բունտ է հասունանում:

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ Քյարամյանի նշանակումից հետո աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ հրաժարվելով աշխատել վերջինիս ենթակայության տակ:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Արգիշտի Քյարամյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրեն:

Այդ նպատակին հասնելու համար վերջինս նախ 12 ժամով նշանակվեց Քննչական կոմիտեի պետի տեղակալ, ուր նրա համար, ըստ մամուլում առկա տեղեկությունների, պետի տեղակալի 5-րդ հաստիքն էր բացվել, ապա պաշտոն ստացավ Ազգային անվտանգության ծառայությունում՝ զբաղեցնելով ԱԱԾ տնօրենի տեղակալի աթոռը։

Իսկ ՔԿ-ում կարճաժամկետ նշանակումը թերևս պայմանավորված էր կոչում ստանալու խնդրով, առանց որի Քյարամյանը չէր կարող զբաղեցնել իր ներկայիս պաշտոնը։

  • Կիսվել: