ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Քուչակ գյուղում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում. կա 6 վիրավոր

Քուչակ գյուղում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում. կա 6 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 66 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում` քարերի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխvել քաղաքացիների ավտոմեքենաներով:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: