հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում

ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում։

Ինչպես տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, կառույցի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման աշխատանքում։

«Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում։ Ախտահանիչ հեղուկի բացակայության 1 և դիմակ չկրելու 6 դեպքերի համար կազմվել են վարչական արձանագրություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինից հայտնում են, որ հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև հոկտեմբերի 8-ին։

 

 

  • Կիսվել: