չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՔՏՀԱՏՄ-ը շաբաթ օրը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՔՏՀԱՏՄ-ը շաբաթ օրը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ուղևորափոխադրողների աշխատանքը:  

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր  դիմակ չի կրել, որոնց  համար կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

  • Կիսվել: