Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս. Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորլ է Սուրբ Հարության տոնի առթիվ:
Նրա շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. ՛՛Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Այս տոնի մեջ մեծ խորհուրդ ու մարդասիրություն կա.
Աստծո Միածին որդին հարություն առավ. վերածնվեց՝ ի ապացույց, որ լույսը, բարին, սերն ու հավատը միշտ ուժեղ են ցավից, չարից ու խավարից:
Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը, ուժ, հավատ ու հոգու ամրություն տա բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի՛՛: