ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՔՊ-ական պատգամավորի հետ ավտոբուսում վիճած տղամարդու փաստաբանը բացարկ հայտնեց դատավորին

ՔՊ-ական պատգամավորի հետ ավտոբուսում վիճած տղամարդու փաստաբանը բացարկ հայտնեց դատավորին

 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ալսանյանի հետ ավտոբուսում կոնֆլիկտի մեջ մտած քաղաքացի Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը բացարկ հայտնեց դատավոր Դավիթ Արղամանյանին։
 
«Դատավորին ներկայացնում եմ բացարկ, քանի որ ողջամիտ կասկած կա դատավորի անկողմնակալության մասով»,– նշեց Մելիքյանը։
Նա փաստական տվյալ ներկայացրեց իր վերոնշյալ միջնորդության մասով` մեղադրյալի նակտմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննության առնելու որոշմամբ։
 
Փաստաբանն ընդգծեց, որ Սամվել Վարդանյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա նշեց, որ թեև փաստերը, որոնք տեսանյութում երևում են, չեն ժխտում, բայց Վարդանյանը և փաստաբաններն այն համոզման են, որ այդ փաստերը հանցակազմ չեն պարունակում։

  • Կիսվել: