ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա հավի նագեթս են շպրտել․ «Իրավունք»

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա հավի նագեթս են շպրտել․ «Իրավունք»

«Իրավունք. թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ երեւանյան սրճարաններից մեկի մոտ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ քաղաքացիների միջեւ: Ականատեսները պատմում են, որ Գռզո մականունով հայտնի պատգամավորի վրա ո՛չ ավել, ո՛չ պակաս հավի նագեթս են շպրտել, որից հետո՝ սկսվել է մի իսկական կինո:

Նախ, այսպես ասած, Սուքիասյանի «ախռանիկներն» են փորձել միջամտել ու անպարկեշտ խոսքեր ասել քաղաքացիներին, այնուհետեւ Սուքիասյանն է հետ վերադարձել ու փորձել ավելի «կիրթ» ներկայանալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: