հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։

Տվյալն իրացվել է մայիսի 28-ին՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Նորագավիթում բնակվող 37-ամյա մի տղամարդ, որը Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, ծալովի դանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: