ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննիչների կողմից կնքված «Բոմբ» ակումբի տերերը կնիքը պոկել ու շարունակել են գործունեություն ծավալել. կան բերման ենթարկվածներ

Քննիչների կողմից կնքված «Բոմբ» ակումբի տերերը կնիքը պոկել ու շարունակել են գործունեություն ծավալել. կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Բոմբ» ակումբի մուտքի դռան կնիքը պոկել են և ակումբում գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում խոչընդոտվել է քրեական վարույթով գործի քննության բնականոն ընթացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ՀՀ Քր. Օր-ի 486-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են Երևանում հաշվառված 52-ամյա Ռոբերտ Ս.-իմ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ա.-ին, Երևանի բնակիչ 42-ամյա Լիանա Ա.-ին, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Անահիտ Կ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շուշան Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նարինե Գ.-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Ա.-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։ Նմանատիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են և նրանց ընկերները։

Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ էր ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ  30-ամյա Շմավոն Կ․-ն, ինչպես նաև շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել 28-ամյա Զառա Ա․-ին։

Նշված հասցե էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը և նույն բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Պոլեյանը։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ․-ն ծեծի էր ենթարկել Զառա Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել էր և ինքնավնասում կատարել։

Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/03/14/1257667

  • Կիսվել: