կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննչական կոմիտեում քրվարույթներով 2023թ․ առաջին կիսամյակում վերականգնվել է 15մլրդ. 825մլն. դրամի գույքային վնաս

Քննչական կոմիտեում քրվարույթներով 2023թ․ առաջին կիսամյակում վերականգնվել է 15մլրդ. 825մլն. դրամի գույքային վնաս

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ. 735 մլն. ՀՀ դրամի չափով վնաս։

Մասնավորապես վերականգնվել է ՝

պետությանը պատճառված 2.022.936.000 ՀՀ դրամ գույքային վնաս,

համայնքներին պատճառված 31.374.000 ՀՀ դրամի վնաս,

իրավաբանական անձանց պատճառված 136.309.000 ՀՀ դրամի վնաս,

ֆիզիկական անձանց պատճառված 544.479.000 ՀՀ դրամի վնաս։

2023թ․ ընթացքում նաև շուրջ 3 մլրդ. 400մլն. ՀՀ դրամ փաստացի վերականգնվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ առանձին ավտոներկրող կազմակերպությունների առերևույթ հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունների և հարկային վնասների՝ ամբողջությամբ զրոյացման  արդյունքում։

Համեմատության համար նշենք, որ 2022թ․ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ  ստորաբաժանումներում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով վերականգնված ընդհանուր գույքային վնասը կազմել է 1մլրդ 705մլն ՀՀ դրամ։ Այսինքն 2023թ․ առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի վերականգնման ցուցանիշը 2022թ․ ամբողջ տարվա արդյունքը գերազանցում է շուրջ 60,5%-ով։

Վերոնշյալ ցուցանիշները չեն ներառում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության  քննության գլխավոր վարչության աշխատանքի արդյունքները՝ հաշվի առնելով, որ այն ՀՀ քննչական կոմիտեի կազմում ընդգրկվել է 2023թ․ հունվարի 1-ից և համադրելի չեն կարող լինել 2022թ․ արդյունքների հետ։

Այդուհանդերձ, միայն նշված վարչության կողմից այս տարվա առաջին կիսամյակում ավարտված և ընթացիկ վարույթներով  վերականգնվել է 9 մլրդ 690մլն ՀՀ դրամ գումարի չափով պետությանը պատճառված վնաս։

  • Կիսվել: