երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել են քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը

Քննարկվել են քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը

Նոյեմբերի 17-18-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչներ, Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ապաքաղաքացիության և չփաստաթղթավորված անձանց հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտի լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքները քաղաքացիություն չունեցող անձանց հարցերի ուղղությամբ, գործընթացի միտումները։ ՄՔԾ ԱՎՎ պետի պաշտոնակատար Մարիամ Գևորգյանը ներկայացրել է փաստաթուղթ չունեցող անձանց վերաբերող իրավական ակտերի օրենքի նախագիծը։

Օրենսդրական փաթեթում լրամշակումների գործընթացն իրականացվել է «Առաքելություն Հայաստան»-ի փորձագետների աջակցությամբ։ Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգայի ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Արդարադատության նախարարության ՔԿԱԳ ներկայացուցիչներն, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների պատվիրակներ։

 

  • Կիսվել: