կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են Փարիզյան համաձայանգրի ներքո ՀՀ ստանձնած պարտավորություններից բխող մի շարք կարևոր հարցեր

Քննարկվել են Փարիզյան համաձայանգրի ներքո ՀՀ ստանձնած պարտավորություններից բխող մի շարք կարևոր հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ընդգծել է միջգերատեսչական համակարգման խորհրդի ձևաչափի կարևորությունը՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների և 2021-2030թթ․ համար Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տարբեր գերատեսչությունների միջև անհրաժեշտ փոխգործակցությունն ապահովելու գործում։

Նիստի ընթացքում քննարկման առարկա են դարձել ինչպես Խորհրդի և դրա շրջանակներում գործող միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեության, այնպես էլ Փարիզյան համաձայանգրի ներքո ՀՀ ստանձնած պարտավորություններից բխող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի, վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգաարդյունավետ բնակարաշինության և այլ ուղղություններով։

  • Կիսվել: