ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԲՏԱ փոխնախարարն ու Չեխիայի Պաշտպանական քաղաքականության վարչության պետը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

ԲՏԱ փոխնախարարն ու Չեխիայի Պաշտպանական քաղաքականության վարչության պետը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Մարտին Ռիեգլի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, գիտահետազոտական և կրթական ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային փորձի փոխանակման, համատեղ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման և ռազմարդյունաբերական ոլորտում hամագործակցության հնարավորություններին։

  • Կիսվել: