հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջպետական գեոպարկերի ստեղծման հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջպետական գեոպարկերի ստեղծման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կենսաբազմազանության և անտառների վարչության ղեկավար Կառլ Ամիլգուլաշֆիլին, ով աշխատանքային այցով Երևան էր ժամանել ԲՊՄՄ համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես` կենսաբազմազանության պահպանության խնդիրները, միջպետական գեոպարկերի ստեղծման հնարավորությունները:

Քննարկվել է նաև ԲՊՄՄ -ին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը, ինչպես նաև բնապահպանական կոնվենցիաների շրջանակներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արդյունքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն` ակտիվացնելու միջպետական համագործակցությունն ու նախաձեռնել ընդհանուր ծրագրեր` միտված տարածաշրջանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանը:

  • Կիսվել: