ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր: Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտի աշխատանքների աճող ծավալը և ընդգծել այդ պայմաններում քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման կարևորությունը: Դիտարկվել է ցածր ռիսկայնության էլեկտրական ենթակայանների կառուցման պարագայում փաստաթղթավորման դյուրացման հնարավորությունը:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կարևորելով մատակարար ընկերության ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, վստահեցրել է, որ առաջարկները հաշվի առնելով՝ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում կմշակի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների գնագոյացման խնդրին: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հարցն օրակարգային է, և կոմիտեն արդեն իսկ ձեռնամուխ է եղել շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացմանը:

  • Կիսվել: