երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին այցելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով:

Աշխատակազմի ղեկավարի կողմից ընդգծվել է պետական համակարգում տեղեկատվական և ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների, ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը:

Կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և տնօրենի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական և հանրային հաղորդակցության ոլորտում իրականացված միջոցառումների և կատարված աշխատանքի մասին:

Ամփոփիչ հաշվետվության մեջ զեկուցվել են արարողակարգային և պաշտոնական լուսաբանումներին,  կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նախագծերին, միջոցառումներին՝ այդ թվում պետական և միջազգային մակարդակի,  հանրային իրազեկման նոր մեխանիզմների ներդրման ու փորձագիտական գործունեությանն առնչվող աշխատանքները:
 

  • Կիսվել: