հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանների ապահովման խնդիրը

Քննարկվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանների ապահովման խնդիրը

Մարտի 31-ին տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:

Հեռավար նիստին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրու, Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատուները:

Քննարկվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարցեր:

 

  • Կիսվել: