չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քննարկվել է դեռահասներին բարյացակամ ծառայությունների մատուցման ինտեգրացված մոդելի ճանապարհային քարտեզը

Քննարկվել է դեռահասներին բարյացակամ ծառայությունների մատուցման ինտեգրացված մոդելի ճանապարհային քարտեզը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր քննարկվել է առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններում դեռահասներին բարյացակամ ծառայությունների ինտեգրացված մոդելի ներդրման ճանապարհային քարտեզը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի գործակալությունների, ԱԱՊ բուժհաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պատասխանատու ստորաբաժանումների մասնագետներ:

Ներկայացվել են հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև` առաջարկվող մոդելի ճանապարհային քարտեզը:
Մոդելը մշակվել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից` ՄԱԿ-ի բակչության հիմնադրամի աջակցությամբ:

Քննարկումներ են ծավալվել հետագա քայլերի և համագործակցության շուրջ:

  • Կիսվել: