հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկում՝ «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Քննարկում՝ «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկմանը։
Հանդիպման նպատակն է անդրադառնալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող նորացված ստորաբաժանման կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող նոր օրենքի և հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթին, ինչպես նաև օրենսդրական բարեփոխման հետևանքով ակնկալվող վերջնարդյունքին։

Քննարկումը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա նոյեմբերրի 23-ին՝ ժամը 10.00-ին։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 17-ը՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են:

Մասնակցության հայտը՝ այստեղ:

  • Կիսվել: