ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Քննարկել ենք կիսահաղորդչային ոլորտում համագործակցության հնարավորությունները․ ԲՏԱ նախարարը Soitec ընկերության ղեկավարության հետ է հանդիպել

Քննարկել ենք կիսահաղորդչային ոլորտում համագործակցության հնարավորությունները․ ԲՏԱ նախարարը Soitec ընկերության ղեկավարության հետ է հանդիպել

Հանդիպել եմ Soitec ընկերության ղեկավարությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Պիեռ Բարնաբեի գլխավորությամբ: Այս մասին հայատնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
 
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք կիսահաղորդչային ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներդրումների աջակցությունը և տեխնոլոգիական նորարարությունների զարգացումը։
 
Ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, պետական առաջնահերթությունները և ոլորտի զարգացման ուղիները՝ ընդգծելով համատեղ նախաձեռնությունների և փորձի փոխանակման կարևորությունը։
 
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորել ենք համատեղ նախաձեռնությունների և գործընկերության զարգացումը, ինչպես նաև քննարկել ենք առաջիկա նախագծերի և համագործակցության հնարավոր ուղիները։ Ձեռք ենք բերել պայմանավորվածություններ՝ կիսահաղորդչային ոլորտում երկկողմանի համագործակցությունը խորացնելու  և Հայաստանում  նորարարական տեխնոլոգիաների և ներդրումների իրականացմանն աջակցելու ուղղությամբ:
 
Soitec ընկերությունը մասնագիտացած է կիսահաղորդչային նյութերի (substrate) արտադրության մեջ և համարվում է համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը։ Ընկերությունը ստեղծում է բարձր արդյունավետությամբ և էներգախնայող կիսահաղորդչային նյութեր, որոնք լայնորեն կիրառվում են 5G, ավտոմոբիլային, «Իրերի համացանցի» (IoT) և այլ առաջատար տեխնոլոգիական ոլորտներում»,-նշել է նա։

  • Կիսվել: