շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաշաթաղում հաշվառված քաղաքացիներին անձնագրային բաժնում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում

Քաշաթաղում հաշվառված քաղաքացիներին անձնագրային բաժնում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ և ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։ Ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։ Այս մասին հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեից։

ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը։

  • Կիսվել: