երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քարաթափում՝ Մովսես գյուղում

Քարաթափում՝ Մովսես գյուղում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում, մեկ ժայռաբեկոր հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարը հեռացրել տանիքից։

  • Կիսվել: