կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Քարաթափման հետևանքով միջպետական նշանակության ճանապարհահատվածը պարբերաբար միակողմանի փակվում է

Քարաթափման հետևանքով միջպետական նշանակության ճանապարհահատվածը պարբերաբար միակողմանի փակվում է

ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի), առատ անձրևների հետևանքով առաջացել է սողանքային հատված և անընդմեջ տեղի է ունենում քարաթափում՝ մոտ 100 խորանարդ մետր ծավալով:

Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը պարբերաբար միակողմանի փակվում է:

«Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները:

  • Կիսվել: