Ջրի թունավորված լինելը պաշտոնապես հաստատված փաստ չէ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել՝ ջրի թունավորված լինելու վերաբերյալ լուրերի մասին։
"Հարգելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ:
Հետևաբար՝ հորդորում ենք ձեզ խուճապի չմատնվել, քանի որ տարվում են համապատասխան գործառույթներ՝ պարզելու խմելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքները":