հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից զբոսայգու 3 հա տարածքն իր այցելուներին ներկայանում է նորովի. քաղաքապետարան

Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից զբոսայգու 3 հա տարածքն իր այցելուներին ներկայանում է նորովի. քաղաքապետարան

Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից զբոսայգու 3 հա տարածքն իր այցելուներին ներկայանում է նորովի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

Այգու ոռոգման համակարգը երկար ժամանակ չէր գործում, խողովակները վնասված էին, տարածքի ծառերը գոյատևում էին բացառապես տեղումների շնորհիվ։

Երևանի քաղաքապետարանի միջոցներով նախ կառուցվեց ժամանակակից, անվտանգ համակարգով գործող նոր պոմպակայան։ Մեկ տարվա ընթացքում այգու տարածքում անցկացվեց 1500 գմ նոր խողողովակաշար, և հիմա արդեն տեղադրված ցայտիչների օգնությամբ տարածքը ոռոգվում է անձրևացնող համակարգով, ինչը թույլ է տալիս ջուրն օգտագործել խնայողաբար։

Այս գարնանը այգում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը տնկել է 1000-ավոր ծաղկող թփեր ու 100-ից ավելի ծառեր՝ փշատ, սոսի, վայրի խաղող, կծոխուր, սերկևիլենի, բուդլեյա, կազակական գիհի, լորենի, արոսենի, թխկի, փշատ, ճապկի։

Այգում կատարվել է նաև սանիտարական էտ, չոր և վթարային ծառերը հատվել են։

Հատկապես ամառային այս օրերին հարակից տարածքի բնակիչների համար այգին դարձել է շոգից պատսպարվելու լավագույն վայրը, ապացույցն էլ՝ բնակիչների բազմաթիվ դրական արձագանքներն ու այգեպաններին ուղղված շնորհակալության խոսքերը։

  • Կիսվել: