երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն

Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն

 Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2026
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
 
Երևան քաղաքում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
 
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 36-38 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։

  • Կիսվել: