երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քաղավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից. Փաշինյան

Քաղավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից. Փաշինյան

Քաղավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից, դա նույնն է՝ ասել, որ մեր նախարարություններից մեկն է զրկվել լիցենզիայից: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական ավիափոխադրողներն են զրկվել Եվրոպա թռչելու լիցենզիայից: «Իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ավիափոխադրողների հետ կապված խնդիրները թաքցվել են Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարից հենց այն նույն սաբոտաժի պատճառով պետական միիջին օղակներում, ինչի մասին ես արդեն խոսել եմ: Այս խնդրի հետևանքով քրեական գործ է հարուցված»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ խնդիրները նոր չեն:

«Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի գործունեությամբ, զենքերի վաճառքով եւ այլն և դա եղել է նախկին պաշտոնյաների հովանու ներքո երևի»,- հավաստեց նա։

Փաշինյանը հայտնեց, որ Եվրոպական կառույցի կողմից եղել են կոմիտեում ստուգումներ. «Եղել են իրական ստուգումներ եւ բացահայտել են իրական պատկերը։ Եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետեւ քննարկումը պետք է տեղի ունենար մայիսին։ Մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է»

  • Կիսվել: