հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 16-22-ը․ Հայհիդրոմետ

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 16-22-ը․ Հայհիդրոմետ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 16-22-ը (2025թ․)։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 17-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 16-ին, 18-ին և 20-ին
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 17-ին, 19-ին և 22-ին։

Ալավերդի քաղաքում՝

-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 18-ին,
-Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 16-ին և 20-ին։

Գյումրի քաղաքում՝ նոյեմբերի 20-21-ը,
Հրազդան քաղաքում՝ նոյեմբերի 16-20-ը և 22-ին:

  • Կիսվել: