Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաների անունից բացվել են կեղծ օգտահաշիվներ WhatsApp հավելվածում
Տեղեկացնում ենք, որ WhatsApp հավելվածում բացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի և կոմիտեի այլ պաշտոնյաների անունից և նրանց լուսանկարների օգտագործմամբ կեղծ օգտահաշիվներ, որոնցից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
Կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները։
Նշված օգտահաշիվները որևէ կապ չունեն կոմիտեի պաշտոնյաների հետ, և հանդիսանում են խարդախության ակնհայտ դրսևորում։


