չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քաղաքաշինական բոլոր նորմերը հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում

Քաղաքաշինական բոլոր նորմերը հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում

Քաղաքաշինական բոլոր նորմերն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերջին թարմացումներն այսուհետ հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում: «Իրավական ակտեր» հատվածում ստեղծվել է «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» բաժինը, որտեղ հաստատվելուն և հրապարակվելուն պես զետեղվում են բնագավառի վերջին կարգավորումները:

Անհրաժեշտ նորմերը հեշտությամբ գտնելու համար դրանք խմբավորված են ըստ ուղղությունների, oրինակ՝ «Տրանսպորտային կառույցներ», «Շինարարական կոնստրուկցիաներ», «Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ»:

Մշտապես թարմացվող էլեկտրոնային շտեմարանը մեկտեղում է www.arlis.am համակարգում առանձին-առանձին հրապարակվող փաստաթղթերը:

Ի դեպ,  www.minurban.am  կայքում գործում է նաև նորմերի՝ բանալի բառերով որոնման պարզ համակարգ:

Նորմերի մշակումը և արդիականացումը Կառավարության գործունեության ծրագրով Քաղաքաշինության կոմիտեին վերապահված և քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից է: Միայն 2022թ. կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել է ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Նույնքան էլ նախատեսված է 2023թ., որից 7-ն արդեն մշակվել և հրապարակվել է:

Հրապարակված նորմեր

ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178406

ՀՀՇՆ 31-04.02-2023 «Ջերմոցներ»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182578

ՀՀՇՆ 31-03.05-2023 «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր ու շինություններ»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183909

ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183655

ՀՀՇՆ 31-04.03-2023 «Շենքեր և սենքեր անասնաբուծական, թռչնաբուծական, գազանաբուծական. Նախագծման նորմեր»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184131

ՀՀՇՆ 33-02-2023 «Հենապատեր, նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման և ձկնապաշտպան շինություններ»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184605

ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ»

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184774

  • Կիսվել: