երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքապետը քննարկել է պարգևավճարների ֆոնդը մինչեւ 1,9 մլրդ դրամի հասցնելու հնարավորությունը. Խաժակյան

Քաղաքապետը քննարկել է պարգևավճարների ֆոնդը մինչեւ 1,9 մլրդ դրամի հասցնելու հնարավորությունը. Խաժակյան

Վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետն ընդամենը երկու անգամ է հանդիպել ավագանու խմբակցությունների հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հիմնավորելով պաշտոնից քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաեւ ավագանուց իշխող մեծամասնության շուտափույթ հեռանալու պահանջը՝ նա հավելեց. ՛՛Որպեսզի պատկերացում կազմեք ծագած ճգնաժամի ամբողջ խորության մասին, միայն նշեմ, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականի բյուջեով նախատեսված պարգեւավճարների ֆոնդը մինչեւ 1,9 միլիարդ դրամի հասցնելու հնարավորությունը՛՛:

Խաժակյանը հիշեցրեց նաև, որ ՛՛սպիտակների՛՛ ու ՛՛սեւերի՛՛ միջև պայքարի մասին առաջին անգամ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

 

  • Կիսվել: