Քաղաքացիները «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
Քաղաքացիների Սարդարապատի հուշահամալիրում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը։
Մամուլում տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր գնալուց առաջ այնտեղից հեռացրել են բոլոր ծաղկեպսակները, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախկին նախագահների անունից դրվածները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։
Տեսանյութն՝ այստեղ


