Քաղաքացիները ոստիկաններին լավաշ են բաժանում (տեսանյութ)
ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները լավաշ են բաժանում Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բոլոր կողմերից շրջափակել են ԱԺ շենքը և պահանջում են հրավիրել արտահերթ նիստ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով:
Բաղրամյան պողոտան փակ է փետրվարի 25-ից, իսկ Դեմիրճյան փողոցը՝ արդեն մի քանի ժամ, այստեղ եւս տեղադրվել են վրաններ։ Ընդդիմադիրները նշում են, որ թույլ չեն տալու՝ պատգամավորները մուտք գործեն խորհրդարան, ինչպես նաև հայտարարել են, որ չեն հեռանալու մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա:
Դեմիրճյան փողոցում կուտակվել են նաեւ ոստիկանական մեծ թվով ուժեր: