շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքացիները, որոնք ամբողջությամբ չեն ստացել սոցիալական աջակցությունը, պետք է կրկին դիմում տան․ նախարար

Քաղաքացիները, որոնք ամբողջությամբ չեն ստացել սոցիալական աջակցությունը, պետք է կրկին դիմում տան․ նախարար

Քաղաքացիները, որոնք սխալմամբ ամբողջությամբ չեն ստացել սոցիալական աջակցությունը, պետք է կրկին դիմում տան։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի խոսքով՝ հակաճգնաժամային աջակցության շրջանակներում միանվագ վճարումներ ստանում են այն ընտանիքները, որտեղ ծնողները կորցրել են աշխատանքը։ Մինչեւ 14 տարեկան ամեն երեխայի համար այդպիսի ընտանիքը ստանում է 100 000 դրամ, իսկ մինչեւ 18 տարեկան՝ 26 500 դրամ։

«Միաժամանակ, որոշ ընտանիքների ավելի քիչ երեխաների համար է աջակցություն տրվում, քան նրանք ունեն։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նախարարությունը օգտագործում է զագսերի 2014թ․ տվյալները։Բնականաբար, դրանք էականորեն հնացել են։ Այնուամենայնիվ, վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալների բոլոր բազաների թվայնացման մեծ աշխատանք է կատարվել։ Սխալի դեպքում պետք է դիմումը կրկնակի ներկայացնել։ Մենք կճշտենք տվյալները եւ աջակցություն կտրամադրենք բոլորին, ում համար այն նախատեսված է»,- հավելեց նախարարը։

 

 

  • Կիսվել: