չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Երեւան-Սեւան մայրուղին. Մի քանիսին բերման ենթարկեցին

Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Երեւան-Սեւան մայրուղին. Մի քանիսին բերման ենթարկեցին

Քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Երեւան-Սեւան մայրուղին՝ Չարենցավանի մոտ: Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք պահանջեցին ակցիայի մասնակիցներին մի կողմից բացել ճանապարհը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ  2018-ին այս նույն գործողությունները ոստիկանությունը համարել է իրավաչափ, հետեւաբար, այս ակցիան եւս իրավաչափ է:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ քաղաքացիների գործողություններն իրավաչափ չեն, քանի որ իրենք զրկում են այլ քաղաքացիներին ազատ տեղաշարժի իրավունքից. «Եթե դուք մեր օրինական պահանջին չեք ենթարկվելու, իսկ այդ դեպքում ոստիկանությունն իրավունք ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը-խմբ) գործադրելու հարկադրանք, վարչկան բերման ենթարկվի»:

Ոստիկանները ուժ գործադրելով հեռացրեցին քաղաքացիներին ճանապարհից՝ քաշքշելով ու բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

Քաղաքացիների մեկը նշեց, որ այստեղից շարժվում են դեպի Երեւանի Ֆրանսիայի հրապարակ:

  • Կիսվել: