Մենք չպետք է մոռանանք փոշու պարունակության թեման. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ կա որոշակի տվյալներ NO2-ի պարունակության մասին։
«Եվ կարծում եմ՝ խիտ ավտոմեքենաների և մարդաշատ հատվածներում պետք է ունենանք սարքեր, որոնք կտան նաև NO2-ի մասին տվյալներ, քանի որ սա նաև այն կարևոր ցուցանիշներից է, որը պետք է չափենք...»,- ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնելու հնարավորությունն ավելի մեծ է. «Տարբեր թոքային հիվանդությունների պատճառ է հանդիսանում NO2-ի բարձր կոնցենտրացիան։ Սա այն է, ինչը մենք կարող ենք թիրախավորել և որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել»,- շեշտել է Տիգրան Ավինյանը։
«Մենք չպետք է մոռանանք փոշու պարունակության թեման, այլ երբ գան նոյեմբերյան այդ օրերը, պետք է ունենանք հստակ ուղեցույց, թե ինչ ենք առաջարկում անել մարդկանց օրվա ընթացքում, որպեսզի հնարավորինս պաշտպանված լինեն այդ բնակլիմայական երևույթից»,- ասել է նա



