երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քաղաքացին ընկել է Քանաքեռ ՀԷԿ–ը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով. նոր մանրամասներ

Քաղաքացին ընկել է Քանաքեռ ՀԷԿ–ը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով. նոր մանրամասներ

Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։

Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ հէկ–ի տարածքում։

  • Կիսվել: