երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ա․ Մ․-ի (ծնված 1970 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է հոգեբանի կողմից։ Քաղաքացին տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին։

  • Կիսվել: