հինգշաբթի, սեպտեմբեր 12
12 / 9 / 2024
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:

  • Կիսվել: