հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից

Հունիսի 7-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա, տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից՝ ընկնելով ծառերի վրա, ապա՝ գետնին։

Փրկարարները քաղաքացուն (Տ. Հ., ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

  • Կիսվել: