կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքացին կոտրել է Բաղրամյան պողոտայի բանկերից մեկի դռան ապակին և ներս մտել. կատարվում է քննություն

Քաղաքացին կոտրել է Բաղրամյան պողոտայի բանկերից մեկի դռան ապակին և ներս մտել. կատարվում է քննություն

Փետրվարի 10-ին՝ ժամը 18.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գումարային խնդիրներ ունեցող մի քաղաքացի կոտրել է Բաղրամյան պողոտայում գտնվող բանկի մուտքի դռան ապակիները և մտել ներս:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում 31-ամյա տղամարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` դիտավորյալ կոտրել է բանկի մուտքի դռան ապակիները։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Բանկի ներկայացուցչից ընդունվել է հաղորդում:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: