կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Քաղաքացին այլևս կարիք չի ունենա անաշխատունակության թերթիկն անձամբ ներկայացնել իր գործատուին. ՊԵԿ

Քաղաքացին այլևս կարիք չի ունենա անաշխատունակության թերթիկն անձամբ ներկայացնել իր գործատուին. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման ու վճարման ամբողջ գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։
 
Պետական եկամուտների կոմիտեն, Առողջապահության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ։ Այսուհետ բոլոր տվյալները պետական մարմինների միջև կփոխանցվեն ինքնաշխատ։
 
Այդ նպատակով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում բացվել է նոր՝ «Նպաստներ» ենթահամակարգ։ Արդյունքում՝ քաղաքացին այլևս կարիք չի ունենա անաշխատունակության թերթիկն անձամբ ներկայացնելու իր գործատուին, իսկ գործատուն կազատվի համապատասխան գերատեսչություններ այցելելու անհրաժեշտությունից։
 
Նոր փոփոխությունների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: