կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝ Տավուշի մարզում

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝ Տավուշի մարզում

Նոյեմբերի 16-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
 
«Վարժանքի ընթացքում Բագրատաշեն բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում։
 
Միևնույն ժամանակ Բագրատաշեն բնակավայրի, միջնակարգ և հիմնական դպրոցների, ինչպես նաև բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների հետ անց են կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ: Կազմակերպվել է մասնակիցների տարհանում և պատսպարում:
 
Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից անցկացվող տեսական և գործնական միջոցառումների նպատակն է մասնակիցներին փոխանցել աղետների դեպքում ճիշտ և արագ կողմնորոշվելու գիտելիքներ:
 
Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը` վերջիններս կրելու են շարունակական բնույթ»։

  • Կիսվել: