չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժած 4 անձ է շարունակում ստացիոնար բուժումը

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժած 4 անձ է շարունակում ստացիոնար բուժումը

Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ», - հայտնել են ԱՆ-ից:

Մյուս տուժածները դուրս են գրվել:

Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

  • Կիսվել: