կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պրոբացիայի ծառայության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ շահառուները կներգրավվեն հանրօգուտ աշխատանքներում

Պրոբացիայի ծառայության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ շահառուները կներգրավվեն հանրօգուտ աշխատանքներում

Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանը կնքել են համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

«Հուշագրի նպատակն է՝ նպաստել փոխհամագործակցության ակտիվացմանը, ապահովելով Պրոբացիայի ծառայության շահառուների ներգրավումը հանրօգուտ աշխատանքներին, որը ներառում է հասարակական տարածքների՝ զբոսայգիների, խաղահրապարակների, հուշակոթողների և այլ տարածքների բարեկարգման աշխատանքները: Դա ծառայության շահառուներին կօգնի  ձևավորել օգտակար լինելու գիտակցություն, հասարակամետ և իրավագիտակից վարք, ինչպես նաև ձեռք բերել նոր հմտություններ ու փորձառություն:

Բացի այդ՝ հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխհամագործակցել Պրոբացիայի շահառուների՝ չվարձատրվող հիմունքներով, հանրային աշխատանքների ձևով պատժի կատարման ներգրավման և ապահովման գործընթացում»,- ասված  է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: