ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քամին Սևան քաղաքում շենքի տանիքի թիթեղներ է պոկել

Քամին Սևան քաղաքում շենքի տանիքի թիթեղներ է պոկել

Նոյեմբերի 25-ին, ժամը 16։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում գտնվող շենքի տանիքը ուժեղ քամուց մասամբ պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ երկհարկանի շենքի տանիքի (300 քմ) երկաթե թիթեղները մասամբ պոկվել են, իսկ մի մասը հայտնվել մոտակա ծառի վրա։
Փրկարարները տանիքից և մոտակա ծառից իջեցրել են պոկված թիթեղները (մոտ 25 քմ)։

  • Կիսվել: