չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փրկարարները քարշակել են ավտոմեքենաները

Փրկարարները քարշակել են ավտոմեքենաները

Օգոստոսի 6-ին, ժամը 21։50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելում ավտոմեքենա է խափանվել․ ստեղծվել է վթարային իրավիճակ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Ա․) և այն դուրս բերել թունելից։
***
Ժամը 21:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի «Ճոճվող կամուրջ» տանող ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտ 1.5 կմ քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.):
***
Ժամը 20:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտ 200 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Հ․) և դուրս բերել այն ճանապարհի դժվարանցանելի հատվածից:

  • Կիսվել: