հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փրկարարները ներս են բերել ոչ սթափ վիճակում պատշգամբից կախված տղամարդուն

Փրկարարները ներս են բերել ոչ սթափ վիճակում պատշգամբից կախված տղամարդուն

այիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ քաղաքացի Արա Գ․-ն (ծնված 1973 թ․) գտնվում է ոչ սթափ վիճակում, նստել է պատշգամբին և հրաժարվում է իջնել։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբից ներս բերել քաղաքացուն։

  • Կիսվել: